Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան՝ «Լույսից լուսե»


Հայտնի երգիչներ Հակոբ Հակոբյանը և Արմեն Հովհաննիսյանը տեսահոլովակ են ներկայացրել՝ «Լույսից լուսե»։ Ջերմ և հուզիչ տեսահոլովակում ներկայացված է հարսանեկան արարողություն՝ միանգամից երկու զույգով։ Երկու եղբայր ամուսնանում են նույն օրը, որքան ռոմանտիկ է դա։

Երաժշտության հեղինակն է Նարեկ Մակարյանը, խոսքերինը՝ Գայանե Ավետիսյանը։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև հայտնի դերասանուհիներ Մայրանուշ Գրիգորյանը, Ադրիանա Գալստյանը, Մարիամ Ալեքսանյանը և Լիանա Վարդանյանը։ Դերասանուհիների հիանալի ընտրություն է, աչք չես թարթի նրանց գեղեցկությունից։ Շքեղ հայուհիներ են։

Հիանալի կատարում է։ Լսեք և չեք փոշմանի։ Յուրաքանչյուր չամուսնացած աղջիկ երազում է այսպիսի սիրո և հարսանիքի մասին։ Տեսահոլովակում շատ գեղեցիկ է ներկայացված այդ ամենը։ Իրոք հիանալի է տեսնել այսպիսի սիրող զույգեր, որոնք նոր ընտանիք են կազմում։ Հուսանք, որ այս տեսահոլովակն օրինակ կծառայի հայ տղաներին՝ ամուսնության առաջարկություն անել իրենց սիրելիներին։ Յուրաքանչյուր աղջիկ երազում է նման անակնկալի մասին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!