Լուսանկարներ՝ Քարդաշյանների մկրտությունից


Օրերս Հայաստան էր ժամանել ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և յոթ երեխաների հետ։ Հագեցած առօրյայով այցի ընթացքում մի կարևոր իրադարձություն է տեղի ունեցել՝ մկրտություն։

Էջմիածնում սուրբ արարողության մասնակից էին դարձել Քիմն ու Քորթնին, ինչպես նաև իրենց երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն, Փսալմը, Մեյսոնը, Պենելոպեն և Ռեյնը:

Քույրերն արդեն վերադարձել են ԱՄՆ, անցել բնականոն կյանքին, բայց ամեն օր նոր լուսանկարներ են հրապարակում հայաստանյան այցից։

Ե՛վ Քիմը, և՛ Քորթնին նոր լուսանկարներ են հրապարակել Էջմիածնում տեղի ունեցած ընտանեկան մկրտությունից։ Մինչ այս դեռևս չէին հրապարակվել արարողության մանրամասն լուսանկարներ։

Հիշեցնենք, երեկ հայտնի է դարձել, որ Քիմի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, կրոնափոխ է եղել։

Նա քրիստոնեություն է ընդունել և անգամ եկեղեցական երգեր սովորել։

Ավելին, Քանյեն ամեն շաբաթ ամբոխի առաջ երգում է դրանք՝ քարոզելով քրիստոնեությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!