Նոր երգի պրեմիերա «Էսօր, էսօր» ․Սարգիս Եղիազարյան


Սարգիս Եղիազարյանը մեր երգարվեստի նորահայտ դեմքերից է, ով արդեն հասցրել է ճանաչվել ու սիրվել շատերի կողմից: Նորահայտ, բայց արդեն սիրելի երգիչը նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որը վերնագրված է «Էսօր, էսօր»:

Երգը կոմերցիոն բնույթի է: Այն ծննդյան տարեդարձի մասին է և հարմար է ծննդյան օրերին բոլոր մտերիմ ու թանկ մարդկանց նվիրելու համար:

Բավականին ռիթմիկ ու աշխույժ ստեղծագործության երաժշտությունը հեղինակել է հենց ինքը՝ Սարգիս Եղիազարյանը: Երգիչը դեռ նոր է հասցրել հանրայնացնել նոր ստեղծագործությունն իր յութուբյան ալիքում, այն արդեն հասցրել է արժանանալ ջերմ ու գովասանական արձագանքների:

Երգիչը կարևորում է իր համար թանկ մարդու ծնունդը, շնորհակալ լինում նրա ծնվելու և իր կյանքում լինելու համար: Քանի որ երգը բոլորովին նոր է, այն դեռևս չունի համապատասխան տեսահոլովակ: Ներկայացվում է երգչի լուսանկարի հիմա վրա:

Սարգիս Եղիազարյանը նոր գործը, որը տրամադրություն է բարձրացնում և լիցքաթափում, կարող եք ունկդրել ստորև բերված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!