Սիրուշոն գտնվել է Ֆրանսիայի հրապարակում։ Նա հրապարակ գալուց ընդամենը 2 ժամ առաջ է որոշել նման խենթության գնալ։

Ինչպես հայտնի է երգչուհին գտնվում է հղիության վերջին ամիսներում և այն խոչընդոտ չի եղել միանալ ցուցարարներին և երգել նրանց համար և ժամանակը հետաքրքիր անցկացնել։

Ուշագրավ է եղել այն պահը, երբ Սիրուշոն բարձրանում է աթոռի վրա, բարևում հավաքվածներին և ասում․ «Որքան շատ եք և ընդամենը երկու ժամում»։

Հավաքվածները ջերմ ողջունել են երգչուհուն և նրան հավասար երգել ու մասնակցել փոքրիկ միջոցառմանը, որն ըստ երգչուհու խոսքի՝ երկու ժամում իրականացվեց։ Սիրուշոն հայտնել է, որ որոշել է երգել այն երգերը, որոնք առավել սիրված են և հուշում են այն մասին, թե որքան կարևոր է մեր հայրենիքը բոլորիս համար։

Նա ընդգծել է, որ նման խենթության ինքը երբեք չի գնացել, այնուհետև շնորհակալություն է հայտնել ներկա գտնվողներին և շարունակել պահպանել ջերմ և ուրախ մթնոլորտը։ Այս մասին մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։