Նկարներ են Շուշիի մատույցներում զոհված տղերքի, նրանց հետ էլ իմ Գևորգի, իմ ֆանտաստիկ Գևորգի…. Կարին Տոնոյան


Կարին Տոնոյանը շարունակում է ակտիվ գռաումներ կատարել համացանցային տիրույթում և այդ կերպ սրտում տիրող իր տխրության մասին պատմում և միգուցե փոքր-ինչ թեթևություն առնում հերոսի մայրը։

Տիկին Տոնոյանի համար դժվար է ապրել մի մոլորակում, որտեղ չկա, բացակայում է որդին։ Մայրը ապրում է որդու շնչով ու կարոտով, որը հավերժ բույն է դրել իր սրտում։

Այս անգամ Կարին Տոնոյանը գրում է․ «Այս օրերին հատկապես էջս թերթել չի լինում. հարյուրավոր նկարներ են Շուշիի մատուցներում զոհված տղերքի, նրանց հետ էլ իմ Գևորգի, իմ ֆանտաստիկ Գևորգի….

ու մղկտում ես ամեն մեկի հետ, ուզում ես փակել, չտեսնել, չլսել, չկարդալ… բայց ինչ-որ մի բան գամում է քեզ նրանց լուսաշող հայացքներին՝ ՄԵՂՔՆ Է:

Մենք մեծ պարտք ունենք նրանց չտված՝ անվտանգ Հայաստան` Արցախը գրկում: Լռում եմ, տղե՛րք, լռում եմ, որ մի օր գոռալով ձեզ բերեմ ավետիսը ու թողություն խնդրեմ…. ու միանամ ձեզ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: