Նիկոլ Փաշինյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել Վ․ Պուտինի հետ հանդիպումից


Այսօր, ինչպես նախապես արդեն իսկ հայտնի էր, Մոսկվայում հանդիպել են Ն․ Փաշինյանն ու Վ․ Պուտինը։ Այդ հանդիպման համառոտ նկարագրության մասին պատկերացում տվող տեսանյութ է հրապարակել Ն․ Փաշինյանը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Վ․ Պուտինը ջերմորեն ողջունում Ն․ Փաշինյանին, ապա իր խոսքում նշում, որ իրենց հարաբերությունները շատ խորն են ու շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու համար։

Ն․ Փաշինյանն էլ փոխադարձել է Ռուսաստանի ղեկավարի շնորհակալական  խոսքը, ապա փաստել, որ ռուսական խաղաղապահների ներկայությունն առանցքային դեր ունեն արցախյան տարածաշրջանի անվտանգության համար։

Ն․ Փաշինյանը կրկին հիշեցրել է գերիների անլուծելի մնացած զգայուն հարցի մասին՝ նշելով, որ դեռ Ադրբեջանում կան հայեր, ովքեր դեռ հետ չեն վերադարձվել։ Վարչապետը շեշտել է նախ և առաջ այս հարցի լուծման կարևորությունը։

Վարչապետը Հայաստանում նոր էլեկտրոկայան գործարկելու, պատվաստանյութերի և այլ կարևոր հարցերի է անդրադարձել։ Ն․ Փաշինյանի տեղադրած տեսանյութը ներկայացնում ենք ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!