Նիկոլ Փաշինյանը Սուրմալու առևտրի կենտրոնում է․ տեսանյութ


Սուրմալու առևտրի կենտրոնը դեռ շարունակվում է այրվել։ Տեղում աշխատանքները շարունակվումեն իրականացվել։ Վաղ առավոտից արդեն հայտնում են, որ զոհերի թիվը, ցավոք սրտի, աճել է՝ հասնելով վեցի։ Վիրավորները վաթսունից ավելի են և դեռ որոնվողներ կան։

Հանրությունը խոր ցավ  է ապրում հայրենակիցների համար։ Համացանցային հարթակներում հանդիպում են գրառումներ, մեկնաբանություններ, որտեղ օգտատերերը հույս են հայտնում, որ շատ շուտով վիրավորները կապաքինվեն, և որոնվողները կգտնվեն ողջ։

Այսօր առավոտյան Սուրմալու առևտրի կենտրոնում է գտնվել Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը տեղում ծանոթացել է իրավիճակին, կազմակերպվող աշխատանքներին և զրույցներ ունեցել Երևանի քաղաքապետի և մի շարք անձանց հետ։

Մեր խորին ցավակացություններ ենք հայտնում զոհերի ընտանիքներին, հարազատներին և շուտափույթ առողջություն մաղթում վիրավորներին, ովքեր այս պահին գտնվում են բուժհաստատություններում և ստանում համապատասխան բուժօգնություն։

Իսկ տեսանյութը, որտեղ Նիկոլ Փաշինյանը գտնվում է առևտրի կենտրոնում, ներկայացնումենք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!