«Նիկո՛լ, չես մարսելու…»․ Անահիտ Մութաֆյանի դասընկերը չի ցանկանում անգամ բարևել դերասանուհուն․ ահա, թե որն է պատճառը


Անահիտ Մութաֆյանը համացանցային իր հարթակում հերթական գրառումն է կատարել այն մասին, որ փողոցում պատահական հանդիպել է իր դասընկերոջը, ով նրան խնդրել այլևս չբարևել և պատճառը դերասանուհու «քոչարյանական» լինելն է։

Այս մասին առավել մանրամասն ընթերցեք դերասանուհու գրառման մեջ։

Անահիտ Մութաֆյանը գրել է․ «Ատում եմ քեզ, նիկո՛լ, ատում եմ ողջ հոգով, ոչ միայն նրա համար, որ հայրենիքս ծախեցիր, 5000 ախպեր մատաղ արեցիր, այլ նրա համար, որ մեզ իրարից զրկեցիր, բաժանեցիր ու ստիպեցիր հեռանալ իրարից։ Այսօր փողոցում հանդիպում եմ դասարանցուս ում հետ չէինք հանդիպել տասը տարի, հեռվից ճանաչեցի․ չէր փոխվել։

Կարոտած քայլերս արագացրեցի դեպի իրեն, ուզում էի գրկել, սեղմել կրծքիս նրան։ Մոտեցա ու նա սառը հայացքով նայեց ինձ ու ասաց․ — Մութաֆյան դեռ Քոչարյանակա՞ն ես։ -Իհարկե։ -Դե ինձ չբարևես, ես նիկոլին կպաշտեմ, քու Քոչարյանդ մեզի թալնեց։

Հիշեցնեմ, որ դասարանցիս Գյումրիից է և նրա ընտանիքը բնակարան ստավ 1999 թվականին «Հանցման»-ի հիմնադրամի կառուցած շենքերից մեկում։ Նիկո՛լ, չես մարսելու… Անշնորհակալնե՛ր, վերև Աստված կա…»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!