Սոն Ջանիբեկյանը հայ այն արտիստներից է, ով երկրպագուների մեծ բանակ ունի։ Դերասանը ճանաչված և սիրված է։ Սոսը նաև բավականին ակտիվ է սոցհարթաներում և անդրադառնում է ցանկացած թեմայի։

Նրա հետևորդները իր հրապարակումների մեկնաբանությունների դաշտում ուշագրավ քննարկումներ են ծավալում, որոնց նաև մասնակցություն է ունենում հենց ինքը՝ դերասանը։

Այս անգամ դերասանը մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ խոսել է իր վերջին հարցազրույցի մասին։ Դերասանը նախ ներողություն է խնդրել հարցազրույցի ժամանակ իր կողմից հնչեցրած որոշ նախադասությունների համար։

Սոս Ջանիբեկյանը խոստովանել է, որ հարցազրույցից երկար ժամանակ է անցել և երկար մտորումների, վերլուծություններ արդյունքում վերջապես խոսելու, ամեն բան պարզելու որոշում է կայացրել։ Նա հավելել է, որ փոշմանել է որոշ արտահայտությունների համար և ցանկանում է ներողություն խնդրել։

Վարը կցված տեսանյութում կարող եք դերասանի խոսքի ողջ մանրամասներին ծանոթանալ և կատարել սեփական վերլուծությունները։