Հասմիկ Խոջյանը, ով իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև բլոգերությամբ, շատ մեծ ակտիվություն ունի սոցտիրույթում, ինչն էլ իրենից պահանջում է բլոգերությունը։

Այս ընթացքում դերասանուհին ապրում է իր կյանքի ամենաերջանիկ փուլերից մեկը․ նա սպասում է իր առաջնեկին։ Հասմիկն արդեն հայտնել է, որ առաջնեկը դուստր է, սակայն անուն դեռ չի որոշել։

Այս ընթացքում նա զբաղված է երեխայի համար գնումներ կատարելով, նկարահանումներ, ֆոտոշութեր է իրականացնում, որպեսզի կյանքի երջանիկ այս ընթացքից հիշողություններն արձանագրված մնան։

Հասմիկ Խոջյանը հերթական հրապարակմամբ է հանդես եկել և հայտնել, որ զայրացած է, քանի որ հերթական ֆոտոշութի համար պատվիրել է մեծ չափերի Kinder ձվիկեր, որոնք վերջին օրով պատրաստ չեն եղել և դերասանուհուն առաջարկել են հին, փոշոտ ձվիկներ։

Հասմիկը հոլովակ է հրապարակել և մանրամասն պատմել այս ամենի մասին և նշել, որ մարդը պետք է ազնիվ ու արդար լինի և ինքն իր խղճի առաջ պատասխանատու։ Այս մասին մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։