Օրերս տեղի ունեցած քսանիննամյա հղի կնոջ մահը ցնցեց ողջ հանրությանը։ Դեպքի վերաբերյալ կադրերը սարսափելի են։

Երեկ արդեն պարզվեց, որ աղջիկը Սոնա Մնացականյանն է, ով հայտնի բժիշկ Մնացական Մնացականյանի դուստրն է։ Սոնայի ամուսինը երեկ երեկոյան անչափ հուզիչ գրառմամբ է հանդես եկել։ Վիշտը սրտում Աշոտ Վարդանյանը հույզերն ու սրտի խոսքը գրառել է՝ փորձելով մեղմել, դատարկել հոգու ցավը։

Սոնայի ամուսինը նշել է, որ ինքն աշխարհի ամենաերջանիկն էր 8 ամսի 2 օր։ Կնոջ ժպիտը ամենագեղեցիկն էր իր համար, իսկ գրկախառնությունը արևից էլ տաք։

Զույգը միմյանց հանդիպել է 2021 թ․ օգոստոսի 24-ին և Սոնայի յուրաքանչյուր նախադասությունը ստիպում էր սիրահարվել նրան։ Սոնան Աշոտից երկու տարով մեծ էր։

«Առաջին աղջիկը, ում ես երբևէ համբուրել եմ։ Մենք ոչ մի կռիվ չենք ունեցել․․․ Սոնա, իմ Սոնա»,- գրել է Սոնայի ամուսինը։ Նրա գրառումից անասելի ցավ ու վիշտ է տարածվում։