Էդմոն Մարուքյանին որպես քաղաքական գործիչ շատերն են գնահատում և մշտապես հետևում նրա քաղաքական վերլուծություններին։ Էդմոն Մարուքյանը մեծ ակտիվություն է ցուցաբերում համացանցային տիրույթում։

Նա նաև ակտիվորեն շփվում է քաղաքացիների հետ՝ պատսխանելով նրանց մեկնաբանություններում։ Հաճախ էլ հայտնվում է քննադատությունների կիզակետում և անգամ պատասխանում քննադատական մեկնաբանություններին, որոնք ուղղված են իր անձին։

Սակայն այս ամենից զատ քաղաքական գործիչը երբեմն հանրայնացնում է ընտանեկան դրվագներ, որոնցում նկատելի է քաղաքական գործչի ջերմ ու երջանիկ ընատեկան կյանքը։ Այս անգամ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ընտանեկան մի դրվագ, որտեղ որդու հետ է։

Այսօր նրա որդին՝ Նարեկը, դարձավ տասը տարեկան, ինչի առիթով էլ հայրիկը հանրայնացրել է լուսանկարը։ Ծննդյան տոնական օրը ընտանիքը նշել է Երևանի մանկական ժամանցային կենտրոններից մեկում։

Լուսանկարին կից Էդմոն Մարուքյանը գրել է․ «Նարեկս դարձավ 10 տարեկան: Խաղաղ երկինք բոլոր մանուկներին»։ Շնորհավորում ենք Էդմոն Մարուքյանի որդուն և խաղաղ մանկություն մաղթում։