Նաստյա Կամենսկիխն ու Պոտապն ամուսնանում են. նրանք պաշտոնապես կօրինականցնեն իրենց հարաբերությունները


Ռեփեր Պոտապին եւ  երգչուհի Նաստյա Կամենսկիխն նորություն ունեն իրենց  երկրպագուների համար:  Շուտով տեղի կունենա նրանց հարսանիքը:

13  տարի շարունակ  արտիստները հանդիսաեսին ներկայացել են համատեղ ստեղծագործական դուետով: Նախկինում  իրենց սիրային կապի մասին շրջանառվող լուրերը փորձել են կատակի վերածել։ Ալժմ երգչուհուն եւ ռեփերին իրենց  ակտիվ շնորհավորանքն են հղում բազմաթիվ հետեւորդներ: Մինչև այս  ամսվա վերջ  սիրահարները  պաշտոնապես ամուսիններ կդառնան։

Սիրահար զույգը  սպասվող արարողության  մանրամասները գաղտնի է պահում: Սակայն ըստ նրանց  ծանոթների՝  հարսանիքը  կկայանա  Կիեւում, այնուհետև  նորապսակները կմեկնեն մեղրամսի և կվերադառնան հունիսի 3-ին:

Զույգն արդեն տպել է հրավիրատոմսերը, որոնք ուղարկել են հյուրերին։ Բացիկներում ամուսնացողների անունները նշված չեն, սակայն կա թուղթ, որը հատուկ երգչուհու եւ ռեփերի ընկերների համար է։

Ռեփեր Պոտապի  եւ  երգչուհի Նաստյա Կամենսկիխի ընկերները  նշում են, որ հարսնացուն եւ փեսացուն կազմակերպման միջոցառման հարցերի շուրջ արդեն համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել մի  հայտնի ընկերության հետ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!