Թեպետ տևական ընթացք է ինչ Նանուլը ելույթներով հանդես չի գալիս, միևնույնն է հանդիսատեսը նրան չի մոռացել և ավելին՝ շարունակում է պատանի երգչուհուն հետևել համացանցային հարթակներում։

Եվ ահա Նանուլը որոշել է վերադառնալ։ Օրեր առաջ երգչուհու մայրը՝ պարուհի Վիկա Մարտիրոսյանը, տեղեկացրել է, որ վերջապես երեք տարվա ընդմիջումից հետո դուստրը վերադառնում է բեմ։ Նանուլը նոր տեսահոլովակի պրեմիերայով է հանդես եկել։

Նոր ստեղծագործությունը կոչվում է «Play տուր»։ Այն ռիթմիկ երգ և Նանուլի ոճին համապատասխան։ Տեսահոլովակում երգչուհին ներկայացել է վառ գունային կերպարներով։ Այն ռիթմիկ, պարային և տրամադրոթյուն բարձրացնող երգ է, որը կարճ ժամանակամիջոցում բազմաթիվ հավանումների է արժանացել։

Տեսահոլովակում նկարահնվել է նաև Նանուլի մայրը՝ Վիկա Մարտիրոսյանը, ով համացանցային իր հարթակում ջերմորեն շնորհավորել է դստերը նոր երգի պրեմիերայի առիթով։

Տեսահոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։