Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը բազմիցս է հանդես եկել հայամետ հայտարարություններով։ Նա մշտապես իր խոսքում ընդգծել է հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը։

Այս անգամ Ադամը կրկին հանդես է եկել հայությանը սատարելու խոսքով։ Ադամը դիմել է Պետդեպարտամենտին։ Նա կոչ է արել ամեն կերպ զսպել Ադրբեջանին՝ օգտագործելով հնարավոր բոլոր ճանապարհները։

Նա իր խոր անհանգստություն է հայտնել սահմանային իրադրության վերաբերյալ և ստեղծված իրավիճակը անթույլատրելի համարել։ Նա իր խոսքում ընդգծել է հայ վիրավոր զինվորների, գերիների և զոհերի փաստերը և այդ առիթով խոր ափսոսասանք հայտնել։

Ադամ Շիֆը անհապաղ գործելու կոչ է արել Ամերիկային։ Հորդորել է գործի դնել դիվանագիտական բոլոր լծակները և ուղիները, որովհետև օր առաջ պետք է կանխարգելել ևս մեկ հնարավոր աղետի ստեղծումը, որի հրահրողը Ադրբեջանն է։

Կոնգրեսականը կոչ է արել սատարել հայ ժողովրդին, ցույց տալ անսասան աջակցություն։