«Նախագահի թեկնածուն կնկան ձևակերպել էր տվել որպես պատգամավորի օգնական, փող ստացել, գործի չէր գնացել»․ Լևոն Բարսեղյան


Լևոն Բարսեղյանը, ով բավականին ակտիվ է համացանցային իր հարթակում, ներկայացնում  է սեփական կարծիքներն ու ներկայիս իրավիճակի մասին սեփական վերլուծությունները։

Լևոն Բարսեղյանը հիմնականում անդրադառնում է քաղաքական իրավիճակների։ Այս անգամ նա համեմատություն է անցկացրել Ֆրանսիայի և Հայստանի միջև։

Բանն այն է, որ Ֆրանսիայի երբմենի նախագահի թեկնածու Ֆիյոնը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման այն բանի համար, որ ժամանկին կնոջը ձևակերպել էր պաշտոնի, սակայն վերջինս այդ աշխատանքը չի կատարել, սակայն վարձատրվել է այդ աշխատանքի համար։

Լևոն Բարսեղյանը մասնավորապես գրել է․ «Ֆրանսիայի երբեմնի նախագահի թեկնածու Ֆիյոնին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման, որից նստելու է առնվազն մեկ տարին։ Ի՞նչ էր արել խեղճ մարդը։

Հե՛չ, կնկան ձևակերպել էր տվել որպես պատգամավորի օգնական, փող ստացել, գործի չէր գնացել։ Իմ սուրբ հայրենիք, ինչ լավ է, որ դու նման պաշտոնյաներ, նախարարներ, համայնքապետեր, տնօրեններ չես ունեցել»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!