Նաիրի Հոխիկյանը 15 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել, որտեղ Մեղրին ու Արցախը կտրված են Հայաստանից


Նաիրի Հոխիկյանը հաճախ է կատարում քաղաքական բնույթի հրապարակումներ, որոնք մշտապես բացահայտող, պարզաբանող բովանդակություն են ունենում։

Այս անգամ Հոխիկյանը հայ հանրությանը արխիվային մի իրադարձություն է ներկայացրել և բոլորի ուշադրությունը հրավիրել այդ իրադարձության վրա։ Այն տեղի էր ունեցել 2006 թվականին, Բաքվում։

Հոխիկյանի կողմից հանրայնացված լուսանկարում թուրք և ադրբեջանցի առաջնորդներն ու ղեկավարությունն է, ինչպես նաև բրիտանական մի ներկայացուցիչ։ Նրանք մասնակցում են Բաքու- Ջեյհան նավթամուղին նվիրված միջոցառմանը։

Լուսանկարում հստակ երևում է, որ ամբիոնը, որի  շուրջը հավաքված են նրանք, զարդարված է քարտեզ պատկերող նկարով։ Տարածաշրջանային քարտեզում հստակ երևում է, որ Սյունիքի մի մասը՝ Մեղրին, ինչպես նաև Արցախը, կտրված են Հայաստանից։

Հոխիկյանի պնդմամբ՝ դա հստակ պլան է եղել, որում հստակ դերակատարություն է ունեցել լուսանկարում պատկերված եզրին կանգնած տղամարդը, ով հանդիսանում է բրիտանական BP- ի ղեկավարը՝ Ջոն Բրաունը։ Հոխիկյանի հանրայնացված լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!