Օրերս հայտնել էինք, որ սիրված երգիչ Ֆորշը տեղափոխվել է հիվանդանոց։ Երգիչն առողջական խնդրներ ունի։ Նա տևական ժամանակ է բուժումներ է ստանում։

Օրեր առաջ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր և երգչին սրտի կաթվածով անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Նա գտնվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղից էլ հաստատել են վերոնշյալ տեղեկատվությունը։

Ֆորշի բժիշկը նաև հայտնել է, որ նրա վիճակը կայուն է և օրերս Ֆորշը հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն բուժումը կշարունակի ստանալ տան պայմաններում, որպեսզի վերջնական ապաքինվի։ Տեղեկատվությունը հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրենը։

Երգչի երկրպագուները մտահոգվել էին սիրելի երգչի առողջական վիճակով և սոցիալական տարբեր հարթակներում նրան առողջություն են մաղթել ու անկեղծորեն ցանկացել նրան կրկին տեսնել բեմում։

Մենք նույնպես առողջություն ենք մաղթում Ֆորշին և շուտափույթ կազդուրում ցանկանում։ Հիշեցնենք, որ երգիչը 55 տարեկան է։