Մոր կարճ՝ «վայ»-ը լսեցի ու երեխայի լացի ձայնը… պատմում է վկան․ մանրամասներ


Պեմզաշենի ողբերգական պատմությունը դեռ ոլորվում է հանրության շրջանում և ամեն անգամ մի փոքրիկ մանրուք բացահայտվելուն պես մեծ սարսուռ բերում իր հետ։

Այս մասին է խոսել սպանված կնոջ հարևրանուհին։ Նա ասես իրեն մեղավոր է զգում, որ օգնության չի հասել։ Նա նշում է, որ լսել է երեխայի լացի ձայնը 00։30-ից 00։40-ի սահմաններում, սակայն կարծել է , թե մայրը երեխային սաստում է։

Երբեք մտքով չէր անցնի, որ հարևանի տանն այդ պահին ոճիր էր իրագործվում։ Հաևանուհին պնդում է, որ նշված ժամանակահատվածում լսել է մոր կարճ ՝ «վայ»-ը, ապա երեխայի լացը։ Հիշեցնենք, որ այս գործով արդեն կան երկու ձերբակալվածներ, որոնք հորեղբոր տղաներ են։

Նրանցից մեկը հրաժարվում է ցուցմունք տալ, իսկ մյուսն էլ պատմել է, որ այդ տուն մտել էին գողության նպատակով, սակայն ընտանիքը դիմադրել և արժանացել է այս ամենին։

Իրավապահները դեռ աշխատում են և փորձում վայրկյան առաջ բացահայտել այս պատմությունը լիովին։


Понравилась статья? Поделиться с друзьями: