Մշտապես առաջնորդվել է  Գարեգին Նժդեհի սկզբունքներով․Մեծագույն պատվով էր կրում իր համազգեստը,ճանաչենք մեր հերոսներին


Հայոց աշխարհը դեռ  երկար կտնքա ցավից, վերքերը դժվար կսպիանան։ Տոնը տոն չէ։ Բոլորի հոգում էլ թախիծ է ու դատարկություն։ Այս օրվա համար պարտք ենք հենց նրանց։

Նրանց, ովքեր ընկան հանուն մեզ, հանուն հայրենիքի։ Պարտքը վերադարձնենք հայրենիքի հզորացնելով ու շենացնելով։ Ճանաչենք նրանց անուն առ անուն։ Ընդմիշտ ու խոնարհում ու երախտիք հայտնենք այն տղաներին, ովքեր չխնայեցին ամենաթանկը՝ կյանքը։

Այսօրվա անմահ հերոսը, ում մասին պիտի պատմենք՝ Կարենն է։ Մարգարյան Կարենն ընդամենը 29 տարեկան էր։ Գյումրու N5֊րդ միջնակարգ դպրոցի աշակերտ է եղել։ 2009֊2011թթ ծառայել է ՀՀ ԱԱԾ ՍԶ֊ում։Ծառայությունն ավարտելուց հետո նույն զորքերում աշխատանքի է անցել՝ որպես պայմանագրային զինծառայող։

Այդ ընթացքում հեռակայում էր  Գյումրու Պրոգրես համալսարանի իրավագիտության բաժինում։ Մորից առավել պաշտում էր իր հայրենիքը։Մեծագույն պատվով էր կրում իր համազգեստը։ Մշտապես առաջնորդվել է  Գարեգին Նժդեհի սկզբունքներով։

Կարենը գտնում էր, որ միշտ առաջին տեղում պետք է լինի հայրենիքը։ 2020 թ․ հոկտեմբերի 20֊ին իր նման  հայրենասեր տղաների հետ շտապում է Արցախ։ Մասնակցելով Կուբաթլուի թեժ մարտերին՝ ընկնում է հերոսի մահով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!