Մխիթար Գալեյան անուն ազգանունը գիտեն բոլորը։ Այդ անուն ազգանունը հերոսական, վեհ ու հայրենասիրական զգացողություններ է արթնացնում։

Այդ և նման այլ ազգանուններն են, որ մեզ բոլորիս ապրեցնում են։ Այդ անուն ազգանուները կրող հերոս տղաները եկան ու բերեցին հայրենասիրության մեկ այլ գաղափար, որը տարբերվում է, որը բոլորովին այլ հայրենասիրություն է։

Այդ հայրենասիրությունը կյանքի գնով է ապացուցվում։ Նրանք դա արեցին, արեցին սեփական կյանքի գնով և հայրենիքը՝ թեկուզ վերքոտ ու կորացած, բայց նորովի հանձնեցին մեզ։ Եվ մենք ուղղակի պարտավոր ենք բուժել ու ուղղել մեր հայրենիքի կորացած մեջքը։

Մխիթար Գալեյանի ծնողները որդուն կորցնելուց հետո կրկին ծնողներ դարձան և կրկին Մխիթար Գալեյանի ծնողները։ Հերոսի եղբայրն արդեն յոթ ամսական է։

Փոքրիկն անչափ նման է հերոս եղբորը։ Նա եկել է, որ ապրեցնի հայրիկին, մայրիկին և քույրիկին։ Ընտանիք ժպիտներ ու մեծ երջանկություն է բերել։