Հենրիխ Մխիթարյանը աշխարհին հայտնի հայ ֆուտբոլիստ է, ով հայրենակիցներին բազմիցս իրենով հպարտանալու առիթներ է տվել։

Մխիթարյանը ֆուտբոլի ոլորտում լավագույններից մեկն է և ունի հարյուր հազարավոր երկրպագուներ։ Հայազգի ֆուտբոլիստը նրանց համար օրինակ է և շատ հաճախ ոգեշնչման աղբյուր։

Օրերս նա երկրպագուների հետ հանդիպում է ունեցել և պատասխանել նրանց հարցերին։ Երկրպագուներից մեկը Հենրիխին հայրնեիքի վերաբերյալ հարց է ուղղել․ նա խնդրել էր ֆուտբոլիստից նկարագրել սեփական հայրնեիքը։

Հարցին ի պատասխան հայազգի ֆոտբոլիստն ուղղակի նկարել է ՀՀ քարտեզը, որին կից նաև Արցախը, ապա ցույց տվել այն բոլորին։ Հենրիխ Մխիթարյանի այս քայլը բավականին մեծ իրարանցում է առաջ բերել մեր հարևան պետության՝ Ադրբեջանի Հանրապետությունում։ Նրանք ընդհուպ բողոք են ներկայացրել ՈւԵՖԱ-ին։

Ադրբեջանի այս բողոքի նոտայի արդյունքները դեռևս պարզ չեն։ Իսկ թե ինչ կպատասխանի ՈւԵՖԱ-ն, սպասենք առաջիկա տեղեկատվությանը։