Եռաբլուրը մի սրբատեղի է, որտեղ իրական հերոսները ստեղծեցին իրենց տունը և ամեն օր այցելություններ ունենում։

Դեռևս երեկվանից Եռաբլուրի մուտքի մոտ մեծ թվով անմահացած հերոսների ծնողներ էին հավաքվել, որպեսզի հսկեն և թույլ չտան ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մուտք գործի Եռաբլուր։ Հերոսածին ծնողները մի շարք պատճառներ են առաջ բերում։

Այսօր Վարչապետի այցին ընդառաջ՝ ոստիկանները՝ հակառակ ծնողների կամքին, դուրս բերեցին նրանց Եռաբլուրի տարածքից, որից հետո կազմակերպվեց Վարչապետի այցը։

Այս մասին համացանցային տիրույթում հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, գրառումներ է կատարել և հայտնել, որ իրեն բերման են ենթարկել և ինքը գտնվում է Մասիվում, այնուհետև մեկ այլ գրառմամբ իր դժգոհութունն է հայտնել և հարությանն արթնության կոչ արել։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Աստղ Գալեյանը կրկին մայր է դարձել և լույս աշխարհ բերել հերոս Մխիթարի եղբորը, ով կրում է Մխիթար հերոսական անունը՝ ի պատիվ ավագ եղբոր։ Կից ներկայացնում ենք տեսանյութ։