Երեկվանից համացանցային տիրույթում գրեթե բոլորը քննարկում են Լավրովի հայտարարությունը՝ կապված Արցախի և նախկին իշխանությունների հետ։ Հայտարարությունն, ինչ խոսք, անսպասելի էր։

Այն քննարկել, վերլուծել և հայ հանրությանն է ներկայացրել նաև Ստյոպա Սաֆարյանը։ Քաղաքական վերլուծաբանն այս մասին գրել է․ «Եվ ամենատխուրը. այն բանից հետո, երբ Լավրովը վերստին հայտարարում է, թե Արցախի լուծման հարցում Ռուսաստանն ինչ է դավանել և ում երկրպագել,

երբ բացահայտում է, թե 20 տարի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինչ են բանակցել, որ Ընդհանուր պետության (1998), Մեղրիի (1999), Քիվեսթի (2001), Մադրիդյան (2007), Կազանյան (2011), Լավրովյան (2015) տարբերակներով անխտիր համաձայնել են 5+2 շրջանների վերադարձին, այսինքն իրենք էլ դա Հայաստանին պատկանող չեն համարել,

ահա, այդքանից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինչո՞ւ իրենց անմիջական շրջապատին և կողմնակիցների չեն սաստում՝

«Մի ասեք, որ հայրենիքի 70 տոկոսը հանձնվել կամ կորսվել է, մի ասեք դա, որովհետև դա մենք էլ հայրենիք չենք ճանաչել….»։ Պարտավոր են ասել….»։