Մի անհանգստացեք, լավ եմ… Մերի Մակարյանը պատմել է, թե ինչու էր կապից դուրս


Դերասանուհի Մերի Մակարյանը բնակություն է հաստատել Ամերիկայում։ Նա ընտանիք է կազմել և ունի մեկ դուստր։ Իսկ այժմ էլ Մերին սպասում է երկրորդ երեխայի ծննդին։

Փոքրիկը շուտով լույս աշխարհ կգա։ Մերին վայելում է իր հղիության վերջին շրջանը։ Նա, առհասարակ, մեծ ակտիվություն ունի սոցհարթակում, բայց վերջին օրերին դերասանուհին հրապարակումներով հանդես չէր գալիս։ Նրա հետևորդներն անհանգստացել էին սիրելի դերասանուհու համար։

Եվ ահա Մերի Մակարյանը վերջապես կապի է դուրս եկել և տեսնելով, որ հետևորդները, երկրպագուները մեծ անհանգստություն են ցուցաբերել՝ անմիջապես արձագանքել է։

Մերին հոլովակ է հանրայնացրել և նշել, որ իր հետ ամեն բան կարգին է, ընդամենը սպասողական վիճակում է գտնվում և վայելում է ընտանեկան ջերմ մթնոլորտը։

Հավելենք, որ Մերին որդի է ունենալու։ Այս մասին մանրամասն և դերասանուհու ընտանեկան մի քանի այլ լուսանկարներ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: