«‎Մի ամիս առաջ»․ Լիլիթ Հովհաննիսյանի հրապարակումը երկարատև դադարից հետո‎‎․նա ներկայացել է ավելի վառ գույներով


Լիլիթ Հովհաննիսյանը բավականին պասիվ է համացանցային տիրույթում։ Եվ այդ պասիվությունն արդեն տարիներ է։

Այս հանգամանքը զարմացնում է Լիլիթի հետևորդներին և երկրպագուներին այն բանի համար, որ Լիլիթը ժամանակին բավականին մեծ ակտիվություն ուներ։

Երգչուհու պասիվությունը կապվում է նրա հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի հետ։

Սակայն Լիլիթը պարբերաբար փորձում է հիշեցնել իր մասին։ Նա ամիսներ տևած լռությունից հետո կատարում է հրապարակում և կրկին ամիսներ շարունակ լռում։ Երգչուհու այդ հատուկենտ հրապարակումներն իսկական բում են առաջացնում նրա երկրպագուների շրջանում։

Եվ ահա Լիլիթ Հովհաննիսյանը կրկին հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ իր ոճին հավատարիմ մնալով՝ ներկայացել է գունագեղ կերպարով։ Նա վերջին տարիներին ընտրում է վարսերի վառ երանգներ։ Այս անգամ երգչուհու վարսերը փիրուզագույն են եղել։

Կերպարն աչափ սազում է Լիլիթին։ Նա լուսանկարին կից գրել է, որ այն արվել է մեկ ամիս առաջ։ Մեկնաբանություններում Լիլիթի հետևորդները հիացել են նրանով և  նշել, որ կարոտում են։


Понравилась статья? Поделиться с друзьями: