Միրանդա Քերը երրորդ անգամ մայր է դարձել


Դերասանուհի Միրանդա Քերը երրորդ անգամ մայր է դարձել։ Շաբաթվա սկզբին ծնվել է 36-ամյա մոդել Միրանդան և «SnapChat»-ի հիմնադիր 29-ամյա Էվան Շպիգելի երկրորդ համատեղ երեխան։ Միրանդան որդի ունի առաջին ամուսնուց՝ Օրլանդո Բլումից։ Քերը նշել է, որ արդեն ընտրել է երեխայի անունը, բայց ցանկացել է ամեն ինչ գաղտնի պահել։ Քերը խոստովանել է, որ երրորդ հղիությունն ամենածանրն է եղել իր համար․ նա ամեն առավոտ իրեն վատ է զգացել։


Ավստրալացի մոդելի երրորդ հղիության մասին հայտնի է դարձել գարնան սկզբին։ Այդ լուրը հայտնվել է իր երկրորդ ծննդաբերությունից 10 ամիս անց։ 2018-ի մայիսի 7-ին Միրանդան և Էվանը որդի են ունեցել՝ Հարթ Քեր Շպիգել։ Միրանդայի ավագ որդին՝ Ֆլինը, երազում էր կրտսեր եղբոր մասին։ Նրանք խելագարվում են իրար համար։

Նշենք, որ Քերն ու Շպիգելն ամուսնացել են Լոս Անջելեսում՝ երկու տարվա սիրավեպից հետո. «Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, բայց երկուսս էլ բնույթով պահպանողական ենք, գնահատում ենք ընտանիքը, հավատարմությունն ու ազնվությունը։ Եթե ես հեշտ եմ վստահում մարդկանց, ապա Էվանն ավելի զգույշ է․ մենք լրացնում ենք միմյանց»,- նշել է Քերը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!