Միհրան Ծառուկյանի անակնկալը․«Այս երգը նվիրում ենք աշխարհի բոլոր մայրիկներին»


Սիրված երգիչ Միհրան Ծառուկյանն այս անգամ ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլոր մայրերին այսօրվա գեղեցիկ տոնի առիթով։ Երգիչը տեղադրել է մի նոր տեսահոլովակ, որը մայրերին նվիրված գեղեցի երգ է իրենից ներկայացնում։

Հատկանշական է, որ բոլոր երգիչների նման նա սեփական կատարմամբ չէ, որ այս անգամ շնորհավորական խոսքով է հանդես եկել։ Այս անգամ նա հրապարակել է իր և Արփիի սաների կատարմամբ երգ՝ նշելով, որ դա սաների առաջին տեսահոլովակն է։

Երգիչը տեսահոլովակին կից հետևյալ հրապարակումն է արել․ «Այս երգը նվիրում ենք աշխարհի բոլոր մայրիկներին։ Միշտ առողջ եղեք և ժպտացեք: Ի դեպ, մեր դպրոցի սաների առաջին երգն է և տեսահոլովակը:

Եկեք նաև շնորհավորենք նրանց, և մաղթենք նորանոր հաջողություններ ու մեծ բեմեր: Ամեն ինչ դեռ առջևում է»,- այսպիսի լավատեսական նոտայով է ավարտել Միհրանն իր հրապարակումը։ Նրա տեղադրած տեսանյութը ներկայացնում ենք վարը կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!