Միկա Ղափլանյանը օրորոցային է երգում դստեր համար․ բացառիկ կադրեր


Արդեն տեղեկացրել էինք, որ բոլորովին վերջերս լույս աշխարհ է եկել Մարիամ Ադամյանի առաջնեկը։ Միկա Ղափլանյանը և Մարիամ Ադամյանը դուստր են ունեցել։

Փոքրիկը անսահման երջանկացրել է ծնողներին և նրանց սերը բազմապատկել։ Երիտասարդ ծնողները վայելում են նորածին փոքրիկի հետ իրենց կյանքը։

Նորաթուխ մայրիկը մի ուշագրավ հրապարակում է կատարել։ Դերասանուհին մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ Միկան փոքրիկին քնեցնում է և երգում նրա համար։ Հոլովակը բավականին զվարճալի է ստացվել, քանի որ հայրիկը օրորոցայինի փոխարեն կատարում է Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի հիմնը։

Հոլովակին կից Մարիամ Ադամյանը նշել է, որ իրենց փոքրիկի օրորոցայինը հենց այդ երգն է։ Հոլովակը սև և սպիտակ գույների մեջ է, փոքրիկի դեմքը չի երևում։

Միկա Ղափլանյանը ջանասիրաբար օրորում է դստերը ձեքերին, որպեսզի նա քնի։ Այս մասին կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: