«Միայն ֆիզիկապես ես պակասելու, Հայկո՛»․ ի՞նչ միջոցառում է լինելու առաջիկայում, որտեղ առաջին անգամ կբացակայի Հայկոն․ Մենչի հուզիչ հրապարակումը


Մենչը Հայկոյի այն ընկերների շարքին է դասվում, ով գեթե ամեն օր իր հրապարակումնեում հիշատակում է Հայկոյի անունը՝ լինի դա որևէ ուշագրավ պատմություն կամ էլ երաժշտություն։

Այս անգամ Մենչը հերթական հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ ինքը Հայկոյի հետ է։ Նրանք գտնվում են նավակի վրա՝ լճում, համապատասխան հագուստներով։ Լուսանկարին կից Մենչը հուզական գրառում է կատարել։

Նա պատմել է, որ ամեն տարի այս օրերին ընկերական հավաքույթներ են կազմակերպում, որն արդեն ավանդույթի պես մի բան է դարձել։ Եվ այս տարին առաջինը պիտի լինի, որ Հայկոն կբացակայի, սակայն միայն ֆիզիկապես։ Նա մշտ կմնա իրենց սրտում։

Մենչը գրել է․ «Արդեն 15 տարի է ունենք ավանդույթ․ ամեն տարի 10 օր ընկերներով հանգստանալ աշխարհի տարբեր տեղերում։

Այս տարի մեկով պակաս ենք լինելու։ Բայց միայն ֆիզիկապես ես պակասելու, Հայկո՛, վստահ էղի, որ մեր բոլորիս մտքերում ես լինելու»։


Понравилась статья? Поделиться с друзьями: