Քրիստինա Եղոյանը տարիներ առաջ ամուսնացավ և մշտական բնակություն հաստատեց Ամերիկայում։ Նա արդեն երկու երեխաների մայր է և տեսնելով նրա ընտանեկան ջերմ լուսանկարները՝ տեսնում ենք երջանիկ կնոջ։

Քրիստինան ապրելով օվկիանոսից այն կողմ՝ կարողանում է հայրենիքի և հայրենիքում ապրող իր երկրպագուների հետ պահպանել սերտ կապ։ Նրա հետևորդները սիրով հաղորդակից են դառնում նրա ընտանեկան ջերմ հրապարակումներին։ Նրանք հատկապես սիրում են երգչուհու ավագ դստեր՝ Լեայի մասնակցությամբ հրապարակումները։

Երգչուհու երկրորդ դուստրը լույս աշխարհ եկավ բոլորովին վերջերս։ Մայրիկը նրան շնորհել է Լյուսի անունը։ Բացի երգարվեստից, Քրիստինան ԱՄՆ-ում հիմնել է իր բիզնեսը։ Բիզնեսը հիմնել է քույրիկի հետ համահտեղ։

Նրանք ունեն գեղեցիկ ֆոտոստուդիա և զբաղվում են յուրօրինակ ֆոտոշարքերի ստեղծմամբ։ Երգչուհին այս անգամ ներկայացրել է ավագ դստեր մասնակցությամբ հերթական ֆոտոշարքը։ Այս անգամ թեման խոհարարական է։

Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել ինչպես նոր ֆոտոշարքը, այնպես էլ մի քանի այլ լուսանկարներ։