Միայն տեսնեք այս դաժան շոգին, մխին ու ծխին ինչպես են աշխատում կամավորներն ու ԱԻՆ աշխատողները․ հարգանքի արժանի մարդիկ․ տեսանյութ


Երևանյան վերջին իրադարձությունը նոր տագնապ, մահեր, սարսափ ու վիշտ, կրկին վիշտ բերեց։ Տասնյակից ավելի մարդկանց կյանքեր ընդհատվեցին։

Նրանք ընդամենն աշխատանքի էին եկել կամ կիրակի առավոտը նվիրել գնումներ կատարելուն։ Հասարկությունն ինչպես միշտ բաժանվեց երկու բևեռների։

Մի մասը ինքնակամ, մեծ պատրաստակամությամբ կամավորագրվեց և հանուն իր հայրենակիցների ծխի ու կրակի հետ պայքարի մտավ, որպեսզի գտնի հայրենակիցներին, դուրս բերի, փրկի։

Նրանք մեծ հարգանքի արժանի մարդիկ են, որոնք ապացուցում են, որ իրական հայը կա և այդ ոգին կենդանի է և կարրող է համախմբվել։ Իսկ մի որոշ մաս էլ ուղղակի շարունակում է ապրել և կարծես անտարբեր է։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք ականատես լինել այն ահռելի մեծ աշխատանքի մի փոքրիկ հատվածին, որն այս օրերին իրականացնում են կամավորներն ու փրկարարները։ Նրանք օր ու գիշեր կանգնած են և ջանք ու եռանդ չեն խնայում քաղաքացիների փրկության համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: