Վարդուհի Վարդանյանի հարսը՝ Մերին, լայն ճանաչում է ձեռք բերել։ Ամուսնությունից հետո Մերիի լսարանը սկսեց է՛լ ավելի մեծանալ և նա սիրով կիսվում է լսարանի հետ իր կյանքի որոշակի իրադարձություններով և երբեմն էլ հարց ու պատասխան ձևաչափում սերտ շփումներ հաստատում հետևորդների հետ։

Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբենը, և Մերին արդեն դուստր ունեն, ով արդեն ութ ամսական է։

Փոքրիկին զույգը շնորհել է Վարդուհի անունը։ Փոքրիկ Վարդուհին անսահման մեծ երջանկություն է բերել երիտասարդ ընտանիքին։ Մերին հաճախ է նրա մասնակցությամբ հրապարկումներ կատարում։

Օրերս Մերիի տարեդարձն էր և ամուսինը կնոջը սոցտիրույթում շնորհավորել է և նշել, որ Մերին իր կյանքի ընկերն է։ Ռուբենի հրապարակումը կնոջ հետ և գրառումը կարող եք տեսնել վարը կցված տեսանյութում։

Շնորհավորում ենք Մերիին և լավագույնը մաղթում նրան և նրա ընտանիքին, իսկ փոքրիկին առողջ ու խաղաղ մանկություն ցանկանում։