«Մի՞թե մտածում էին, որ ես կարող էի զբաղվել այդ հիմարությամբ»․ Հրաչյա Հարությունյան


Հրաչյա Հարությունյանն ուշագրավ զրույց է ունեցել և խոսել սեփական անձի, հասարակության, թատրոնի և  այլնի մասին։ Դերասանն ասել է, որ վերջին տարիներին մեկուսացած է ապրում։ Ամենլավ վայրը համարում է իր ամառանոցը։

Նա հասարակության և շրջապատի համար չի ցանկանում բաց լինել։ Նա հրաժարվել է գեղարվեստական ֆիլմերում նկարահանվել, քանի որ իրեն հետաքրքրող ֆիլմ չկա, իսկ թատրոնում նախընտրում է ավանդական թատրոնը։

Ընդգծում է, որ այսօր հեռուստատեսությունն աղբով է ողողված, որն, իր կարծիքով, նաև նպաստեց երկրի այսօրվա աղետալի վիճակին։ Նման հեռուստատեսության մեջ ինքն անելիք չունի։

«Զարմանում եմ, մի՞թե մտածում էին, որ ես կարող էի զբաղվել այդ հիմարությամբ», — ասել է դերասանը։ Խորեն Աբրահամյանի մասին խոսելիս՝ դերասանը նշում է, որ նրանից շատ բան է սովորել, իսկ վերջին տարիներին  մտերիմներ են եղել։ Նա և՛ ընկեր էր, և՛ ուսուցիչ։

Դերասանն անդրադարձել է նաև ընտանիքին և նշել, որ ոչինչ չէր փոխի, սակայն աշխատանքը, կենցաղը, վարվելակերպը, դեպքերը շատ կուզեր փոխել։


Понравилась статья? Поделиться с друзьями: