Ընդդիմադիրները շարունակում են իրականացնել հավաքները։ Սակայն օր օրի ցուցարարների թիվը նկատելի պակասում է։

Առաջին շարքերում ակտիվորեն մասնակցում են հանրային հայտնի դեմքեր, որոնց շարքերն է լրացնում նաև Հրանտ Թոխատյանը։ Դերասնի ընդդիմադիր հայացքների մասին հանությունը միշտ է իմացել և այդ մասին դերասանը բազմիցս նշել է և երբեք էլ չի թաքցրել։

Այս անգամ հերթական անգամ Հրանտ Թոխատյանը խոսել է հայրենիքի, երկրում տիրող ներքաղաքակն լարված իրավիճակի մասին և խոր մտահոգություն հայտնել երկրի ճակատագրի մասին։

Օրերս դերասանը Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ կարճ զրույց է ունեցել, որի ժամանակ ասել է, որ վերջին երեսուն տարվա մեջ երեխաների նորմալ ապրուստը մարդիկ այդպես էլ չեն կարողանում ապահովել։

Դերասանը հավելել է, որ ցավում է այդ իրականության համար, բայցև դա այդպես է, ապա ընդգծել է, որ հայերը միայն խոսքով են երեխասեր ազգ։ Երեխայի հանդեպ սերն արտահայտվում է միայն երեխային հագցնելու և կերակրելու միջոցով։