Դերասանուհի Մերի Հակոբյանը ինսթագրամում նոր էջ է բացել։ Նա ափսոսանք է հայտնել, որ կորցրել է այդքան հետևորդներին, որոնց հետ հետաքրքիր էր ամցնում իր համացանցային օրերը, սակայն հույս է հայտնել, որ կրկին կմիավորվեն։

Բանն այն է, որ նրա նախկին օգտահաշիվը հակերների կողմից հարձակման է ենթարկվել և կոտրել են դերասանուհու էջը։ Մերին որոշակի պարզաբանումներ է ներկայացրել։

Նա պատմել է, որ իր էջը հարձակման է ենթարկվել թուրքերի և ադրբեջանցիների կողմից և դա պատահական չէ, քանի որ իր կուրսում շատ կային ադրբեջանցիներ և թուրքեր, որոնք ոչ մի կերպ չէին կարողանում հանդուրժել իր ներկայությունը և ծանր էին տանում այն փաստը, որ Մերի Հակոբյանը վայելում էր վարպետ Վսելովոդ Նիկոլայեվիչ Շիլովսկու համակրանքը։ Մերի Հակոբյանը վերջերս է ավարտել Մոսկվայի Գերասիմովի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը։

Դերասանուհին փաստում է, որ նրանցից ոչ ոք չավարտեց ուսումը բարձր գնահատականներով, իսկ Մերին այն ավարտել է կարմիր դիպլոմով, ինչի առիթով նրանք կրկին աղմուկ էին բարձրացրել։

Մերին չի ընկճվում և համոզված է, որ շատ շուտով կվերագտնի իր 350 000 հետևորդներին։