Կարին Տոնոյանն իսկական հերոս կին է․․․ որդու նման։ Տիկին Տոնոյանի նման կանայք միայն կարող էին հերոս ծնել և հերոս դասիարակել։ Մենուան կենդանության օրոք էլ իսկական հերոս էր և մեծ հայրենասեր։

Նա ընկավ հայրենիքի համար, հանուն ապագա սերնդի, հանուն իր բոլոր հյարենակիցների։ Մենուան այն հազարավոր հերոսներից մեկն է, ում հիշում են, նրա կապույտ հերոսական աչքերը ոչ ոքի աչքից չի հեռանում։

Հերոս Մենուայի հերոս մայրը, կինը, երեխաները անսահման կարոտով ու վշտով են ապրում։ Մայրը փարատվում է մշտապես նրա հետ խոսելով, նրա հետ կիսվելով և իր մտքերը նրան հանձնելով։

Նա նույնիսկ այն վայրերում, որտեղ որդու հետ այցելել է ժամանակին, փնտրում է որդուն և անգամ զգում նրա շունչը։

Կարին Տոնոյանն այս անգամ համացանցային իր տիրույթում հանրայանցրել է որդու և թոռնիկի համատեղ լուսանկարը, որին կից հուզիչ գրառում է կատարել։ Նա գրել է․ «Մեն, էս կորցրած երջանկության համար ոնց վրեժս առնեմ, Մեն…..»։