«Մենք չենք դիմանում, արտասվում ենք, բարեկամների նյարդերի վիճակը է՛լ ավելի լարված կլինեն, մի արեք նման բան»․ Իզաբելլա Աբգարյան


Ժամեր առաջ տեղեկացրել էինք, որ փոքրիկ տղա է մնացել փլատակների տակ և համարվում է անհետ կորած, այնուհետև հորդորել էինք աղոթել փոքրիկի ողջության համար։

Համացանցային տիրույթում մեծ ուրախաություն սկսեց, երբ տարածվեց տեղեկություն՝ իբրև փոքրիկին գտել են։ Ցավոք սրտի, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Լիահույս ենք, որ շուտով անպայման կգտնվի նա։ Այս մասին Իզաբելլա Աբգարյանը, ով Երևանի ավագանու անդամ է գրել է․ «Ժողովուրդ ջան, խնդրում եմ, հաստատ չիմացած բանը մի շտապեք էստեղ գրել:

Եթե մենք չենք դիմանում, արտասվում ենք, հարազատների, բարեկամների նյարդերի վիճակը է՛լ ավելի լարված կլինեն: Հա, բոլորս մի բան ենք ուզում. հնարավորինս շատ ողջ մարդկանց գտնեն ու դուրս բերեն»։ Տեղեկացնենք, որ ժամեր առաջ մեկ անհետ կորած արդեն գտնվել է։

Փլատակներից ձայն է լսվել և այժմ այդ հատվածում աշխատանքներ են իրականացվում մարդկանց դուրս բերելու համար։ Լիահույս ենք, որ բոլոր անհետ կորածները շուտափույտ կգտնվեն և ողջ կլինեն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!