Լևոն Շիրինյանն, ով մեծ ակտիվություն է դրսևորում սոցտիրույթում, մշտապես ներկայացնում է սեփական կարծիքը հայասատանյան տարբեր իրողությունների վերաբերյալ։

Դրանք հիմնականում քաղաքանության վերաբերյալ են։ Այս անգամ քաղաքագետը մեղադրում է, որ այնուամենայիվ Հայաստանը դեռ այս ժամանակներում էլ չի կարողանում իր վաստակած անկախությունը լիարժեք պահպանել և վայելել, քանի որ ՀՀ հարցերը շարունակում է Ռոսաստանը լուծել։

Այս մասին Լևոն Շիրինյանն արտահայտում է իր դժգոհությունը։ Նա մասնվորապես գրել է․ «Մենք՝ որպես հավաքականություն, գետինը մտնելու առիթն ունենք. հերթական երկու հակաքաղաքակրթություն, արնախում դահիճներ, լուծում են մեր Հայրենիքի ու մեր Պետականության հարցերը, երբ մենք որպես կենդանիներ քայլում ենք մեր Հայրենիքի վերջին հողակտորի վրա:

Հատկապես դրանցից մեկը, երբ մեր հարցերը մշտապես լուծում է մեր` ի ծնե, հայ մորից ծնված ստրուկ-վիժվածքի` հավաքական հայ չեկիստի և ռուսուլմանի ուժերով:

Գետինը մտնելուն համարժեք իրողություն է»։