Կարին Տոնոյանն այն հազարավոր կանանցից է, ում առաջ խոնարհվել է պետք։ Հերոսածին մայրերը մշտական խոնարհման են արժանի։ Այդ կանաց հոգում հավերժական կարոտն է բույն դրել։

Նրանց հայացքը հավերժ մնաց ճանապարհին և նրանք հավերժ մնացին սպասումը սրտում ու հոգում։ Կարին Տոնոյանը կապուտաչյա այն անմահացած հերոսի մայրն է, ում անունը Մենուա է։

Մենուան միշտ էլ աչքի է ընկել մեծ հայրենասիրոթյամբ, իսկ պատերազմի օրերին էլ նա դրսևորեց իր վերջին հայրենասիրությունը և հավետ լքեց ստի ու կեղծիքի աշխարհը։

Մենուայի մայրը հաճախ է համացանցային հարթակում գրում իր զգացողությունների մասին, կիսվում որդու մասին պատմություններով, նրա խոսքերով և այլն։

Մենուան երկու երեխաների հայր էր։ Հերոսի զավակներն այսօր մեծանում են հայրիկի սխրանքը մտքում։ Կարին Տոնոյանը մի հրապարակում է կատարել, որտեղ հանրայնացրել է Մենուայի որդու լուսանկարը, իսկ նրա ձեռքում Մենուայի լուսանկարը։

Այս ուշագրավ լուսնկարին կից հերոսածին մայրը գրել է․ «Մեն, այսօր Սարդուրս պիտի սեղմվեր քո գրկի մեջ…. բայց հիմա դու ես սեղմվել իր ափի մեջ….. որդիդ տառաճանաչ է, Մեն, ու արդեն կարդում է անունդ»։