Երևանում տասն օրից ավելի է ինչ ցույցեր էին, սակայն այն թափ չհավաքեց և ընդդիմություն ակնհայտորեն պարտվեց։ Ժողովուրդը նրանց գաղափարի շուրջ չհավաքվեց և չընդունեց նրանց։

Ընդդիմությանն էին միացել նաև որոշ հայտնի դեմքեր, որոնց թվում է նաև Անահիտ Մուտաֆյանը։ Դեասանուհին թատրոնի աշխատանքին զուգահեռ կարողանում էր ակտիվորեն մասնակցել երթերին և անգամ փակում մայրաքաղաքի գլխավոր ճանապարհները։

Նշենք, որ այսօր առավոտյան Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ անհնազանդության ակցիաները դադարեցնում են, սակայն Անահիտը շարունակում էր մնալ փողոցում և իր բողոքը հայտնել։

Անահիտ Մուտաֆյանն անգամ լուսանկար էր հանրայնացրել փողոցից, որտեղ փորձել է ճանապարհ փակել։ Նա լուսանկարին կից նշել է, որ իրեն բերման չեն ենթարկում, ապա պնդել, որ ինքը միայնակ շարունակելու է պայքարը։

Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Փողոց եմ փակում, բերման չեն ենթարկում։ Իմացեք մենակ էլ մնամ միևնույն ա կփակեմ փողոցները… Նիկո՛լ, հաջող ես լինելու…»։