«Մեկ է». անչափ հուզիչ պրեմիերա՝ Հռիփսիմե Հակոբյանից․ բաց չթողնեք


Չքնաղագեղ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը պրեմիերայով է ներկայացել իր երկրպագուներին։ «Մեկ է» անչափ գեղեցիկ ու նուրբ երգի երաժշտությունը գրել է ինքը՝ Հռիփսիմեն՝ Ռազմիկ Ամյանի հետ միասին, խոսքերը՝ Ռազմիկ ամյանի, միքսը՝ Մարտին Միրզոյանի, մասթերինգը՝ Արամ Կիրակոսյանի։

Պարզապես հրաշալի երգ է ստացվել, որն անխտիր բոլորին է հուզում։ Խոսքեր չկան Հռիփսիմեի ձայնային աննման տվյալների մասին։ Չկա գեթ մեկ մարդ, որ չհուզվի նրա՝ երգի մատուցման յուրահատուկ կուլտուրայից և ձայնային ելևէջների բազմազանությունից և բարձր որակից։

Ռազմիկ Ամյանը, ինչպես միշտ, բարձունքին է։ Նրա գրած խոսքերը պարզապես խոցում են սիրտը, մտնում այնտեղ ու հրաժարվում դուրս գալ։ Այնքան սեր, զգացմունք ու ցավ կա նրա ստեղծագործության մեջ, որ, իրապես, առանց արտասուքի անհնար է լսել։

Երկրպագուները հիացած են Հռիփսիմեի պրեմիերայով, շատ էին կարոտել ու անչափ ուրախ են լսել այն։ Վայելեք հրաշք կատարումը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!