Օրեր շարունակ Երևանում ցույցեր էին։ Ցույցի գլխավորողը Արթուր Վանեցյան է, ով նստացույց է իրականացնում «Հանուն Արցախի փրկության» խորագրով։

Նա հայտարարել էր, որ նստացույցը չի ավարտվի մինչ Փաշինյանը հրաժարական չտա։ Վանեցյանի խոսքով՝ իր հետ համաձայն են նաև ՔՊ-ական անդամներ, ովքեր անգամ հանդիպել են իր հետ՝ հիմնականում գիշերով և աջակցություն հայտնել։

«Այսօր առավոտյան մեկը մոտեցավ, դիմակ էր կրում, հետո, երբ տեսա, թե ով է՝ շոկի մեջ էի, հարցրի՝ ի՞նչ գործ ունես այստեղ, պատասխանեց՝ «զզվել եմ սրանցից»»,- հայտարարել է Վանեցյանը։ Նա չի բացահայտել տվյալ մարդու ինքնությունը, բայց հավելել է՝ այդպիսիք «ծպտված են գալիս»։

Նշել է նաև՝ այս պահին վերոնշայալ որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Համացանցային տարբնույթ հարթակներում Վանեցյանի հայտարությունը լայնորեն քնարկվում է և օգտատերերից շատերը թերահավատորեն են վերաբերվել այդ բացահայտմանը և կարծիք են հայտնել, որ դա անհեթեթություն է և հերթական մանիպուլացիան։

Ցույցերը լուրջ բնույթ չեն կրում և մասնակիցների քանակը տպավորիչ լինելուց շատ հեռու են։