Անահիտ Բախշյանը սոցտիրույթում հայտնում է, որ իր ընկեր Հրանտ Վարդանյանը մեր իրականության վերջին շրջանի ասեկոսեների վերաբերյալ դիպուկ միտք է հայտնել։

Գոռ Վարդանյանի գրառումը մանրամասնությամբ ներկայացնում ենք այստեղ։ Նա գրել է․ «ԵՎՐԱՏԵՍԻԼ․․․ Բոլորս էլ մտահոգ ենք մեր երեկվա, այսօրվա, վաղվա համար։ Եվրատեսիլն էլ ,մանկականն էլ՝ երաժշտական մեծ շոուներ են, որոնց պետք է թեթև վերաբերվել։

Ամեն անգամ, երբ բայղուշների ոհմակ է ձևավորվում, ովքեր սկսում են ամեն բան վատաբանել, ուզում էս ասել՝ արա՛, դուք հո հիվա՞նդ չեք։ Շատ զիլ կազմակերպված միջոցառում էր՝ գունեղ, զրնգուն, մի բան, ինչը մեր երկրի, մեր ժողովրդի այս անորոշ վիճակի համար կարծես օտար լիներ։ Սակայն դա մեր երկրի կամ մի խումբ մարդկանց կամոք չէր կազմակերպված, այլ մեր շնորհալի երեխաներից մեկի հաղթանակով էր պայմանավորված։

Բոլոր կազմակերպիչներին միայն կարելի է ասել՝ ԲՐԱՎՈ։ Հ․Գ․ Մեզ մնացել է մի անհանգիստ, մի վերջին ձմեռ անցկացնել, որպեսզի ազատագրվենք գլխավոր բայղուշանոց կրեմլի ճիրաններից։ Երբ կլուծվեն ՀՀ պետության սահմանների, Արցախի խաղաղության վերջնական հանգուցալուծման հարցերն առանց օտարին ծառայող քոծերի, կկարողանանք մեր երկրի հաղթանակների և տոների համար լիաթոք ուրախանալ։

Շնորհավորենք Ֆրանսիան ներկայացնող երեխային, ում համար Հայաստանը միշտ կմնա իր կյանքի առաջին մեծ նվաճումն ունենալու երկիր»։