Սիրով տեղեկացնում ենք, որ դերասանուհի Մարիամ Ադամյանի և Միկա Ղափլանյանի ընտանիքում անչափ մեծ իրադարձություն է տեղի ունեցել։

Իրադարձություն, որն անասելի կերպով սիրված զույգին երջանկացրել է։ Բանն այն է, որ լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը։ Նախնական տվյալներով նրանք դուստր են ունեցել։

Փոքրիկի մասնակցությամբ որևէ հրապարակում դերասանները դեռևս չեն կատարել։ Երեխայի ծննդի հետ կապված բարի լուրը հայտնել է Մարիամի հարսնաքույրը, ով Մարիամի ինսթագրամյան պատմություններ բաժնում կիսվել է կադրերով, որոնք ցույց են տալիս, թե Մարիամն ինչպես է գնում ծննդատուն։

Դերասանուհին հղիության հետ կապված լուրը երկրպագուներին հայտնեց միայն վերջերս։ Այն հայտնելու համար նա գեղեցիկ հոլովակ էր հանրայնացրել ամուսնու հետ։ Երկրպագուներն անչափ ուրախացել են սիրելի դերասանուհու կյանքի երջանիկ իրադարձության համար։

Ստորև բերված տեսանյութում առաջարկում ենք այս մասին իմանալ ավելին և դիտել Մարիամի վերջին ուշագրավ հրապարակումները։