«Մարդ մնացեք, մաքուր ապրեք, կյանքը կարճ է․․․»․ Սոնա Շահգելդյանի խորհրդավոր գրառումը Արմինե Ճաղարյանի մահվան վերաբերյալ


Օրեր շարունակ հանությանը ցնցած Արմինե Ճաղարյանի մահվան ողբերգական դեպքին անդրադարձան շատ շատերը՝ հայտնի դեմքեր և ուղղակի ծանոթ ու անծանոթ շատ մարդիկ։

Իսկապես, 31-ամյա կնոջ ընդհատված կյանքը սարսռեցնող ու սթափեցնող է։ Նա և ամուսինը՝ Վահե Խաչատրյանը, մի ամբողջ կյանքի նպատակ ու երազանք ունեին, որոնք ակնթարթորեն փշրվեցին ու փուլ եկան։

Սիրված հաղորդավարուհու մասին ունեցած համատեղ պատմություններով շատերը շտապեցին կիսվել և հիշողություն դարձած դրվագներով կիսվել։ Արմինեի մասին հրապարակում-գրառում է կատարել նաև Սոնա Շահգելդյանը։

Նա հանրայնացրել է հաղորդավարուհու լուսանկարը և այն մակագրել․ «Անհավատալի է, շատ ցավալի, Արմինե ջան, մարդ մնացեք, մաքուր, արդար ապրեք այս կյանքը շատ կարճ է ու սուտ»։ Շատ օգտատերերի տարօրինակ է թվացել երգչուհու նման գրառումը․ ոմանք նշել են, որ Սոնայի խոսքերն ասես ուղղված լինեն Արմինեին։

Եվս մեկ անգամ ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Արմինե Ճաղարյանի ընտաիիքին և բոլոր հարազատներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: