«Մարդասպաններից նվերներ չենք ընդունում». ԵԽ-ում պատգամավորը Թուրքիայի դրոշով շոկոլադե տուփը գետնով է տվել․ տեսանյութ


ԵԽ-ում հերթական նիստի ժամանակ պատգամավորները ելույթներով են հանդես եկել։ Թուրքական կողմը որոշել էր նիստի մասնակից պատգամավորներին փոքրիկ նվեր մատուցել․ նրանք պատգամավորների համար պատրաստել էին շոկոլադներ, որոնց տուփերը զարդարված էին Թուրքիայի դրոշով։

Պատգամավորներից ոմանք գեղեցիկ մոտեցում են համարել իրողությունը, սակայն այդ ժեստը դուր չի եկել իտալացի պատգամավորին՝ Անջելո Չիոկային, և նա իր ելույթի ժամանակ զայրացել է և հիշեցրել ներկաներին Թուրքիայի կողմից իրականացված ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում։

Պատգամավորը սկանդալային ելույթի ժամանակ նշել է, որ Թուրքիան կրակի տակ է պահում խաղաղ բնակիչներին և հորդորել է գործընկերներին դեն նետել այդ շոկոլադները և հայտարարել է, որ ինքը մարդասպաններից նվերներ չի ընդունում, այնուհետև իջել է ամբիոնից և շոկոլադը նետել հատակին։

«Ես ասում եմ «ո՛չ» նման Թուրքիային»,- բարկացած հայտարարել է իտալացի պատգամավորը։ Այս ելույթը արժանացավ պատգամավորների ծափահարություններին։

Սկանդալային այս միջադեպը քննարկումների մեծ ալիք է բարձրացրել համաշխարհային լրատվական հարթակներում ։ Սկանդալային տեսանյութը մանրամասնությամբ դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: