Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ  վատացել է. նա  կրկին հոսպիտալացվել է


Գեներալ Մանվել Գրիգորյանին  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից այս անգամ  տեղափոխել են  «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  Այս լուրի  մասին տեղեկացրել է  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Նա տվել է նոր մանրամասներ  տեղափոխման  մասին.

«Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու  կոնկրետ անհրաժեշտություն է առաջացել, որոշվել, ապա նաև  նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ»  հիվանդանոց, որտեղ նա կստանա իրեն անհրաժեշտ բժշկական օգնությունը:

Մանվել Գրիգորյանի դատապաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտնել է, որ  հանկարծակիորեն   բարձրացել է   իր պաշտպանյալի արյան շաքարի քանակը: Վերջերս նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է:

Ի դեպ,  հիշեցնենք,  որ օրեր առաջ  ԱԺ նախկին պատգամավորին՝  Մանվել Գրիգորյանին, ով ստացիոնար  բուժում էր ստանում   «Նաիրի» հիվանդանոցում,   սայլակով  տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ,  ապա այնտեղից էլ տեղափոխել էին  «Դատապարտյալների  հիվանդանոց»  քրեակատարողական հիմնարկ:

Նշենք , որ  Գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է մի շարք ապօրինի հանցագործությունների մեջ: Նրա դատավարությունը դեռևս շարունակական փուլում  է գտնվում:

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!