Մանվել Գրիգորյանը  սայլակով տեղափոխվել է   «Երևան-Կենտրոն» ՔԿՀ


ԱԺ նախկին պատգամավոր և  գեներալ,  ԵԿՄ-ի  նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» հիվանդանոցից երեկ  ուշ երեկոյան  տեղափոխվել է «Երևան-Կենտրոն»:

Ըստ նրա դատապաշտպան Արսեն Մկրտչյանի,  Գրիգորյանի  ստացիոնար բուժումը հարկավոր  է  շարունակել  դատապարտյալների հիվանդանոցում, սակայն  հետագայում ստացվել է,  որ  Մանվել Գրիգորյանին  պետք է արդեն  տեղափոխեն    «Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հաստատություն, որտեղ էլ նա կստանա իրեն անհրաժեշտ դեղորայքային բուժումը:

Նշենք, որ դեռ հունվարի 22-ից Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկում էր մնում:

Նրա նկատմամբ  կալանքը երկու ամսով ևս երկարաձգվել էր   մոտ մի քանի ամիս առաջ կայացած   Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն:

Նախկին պատգամավոր,  Արցախի հերոս   Մանվել Գրիգորյանը  մեղադրվում է  մի շարք տարբեր  հոդվածներով, մասնավորապես՝ ապօրինաբար զենք-զինամթերք պահելու,  1 միլիարդ դրամ և ավել  հարկերի վճարից խուսափելու, պետությունից  1 միլիարդ դրամ  և ավելի վատնելու ու շորթմամբ 37 միլիոն դրամի գույքի հափշտակության  կազմակերպման ինչպես նաև  101 միլիոն դրամի   գույք յուրացնելու մեջ: Նրա դատավարությունը դեռ ավարտված չէ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!