Մանուել Մանուկյան․«Ամեն ինչի պատասխանատուն ես և հենց դրա համար ես ամենամեծ մեղավորը»


Ակտիվիստ Մանուել Մանուկյանն արտահայտվել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի արտահայտության վերաբերյալ, թե նա պատե րազմի թիվ մեկ մեղավորը չէ։

«Նիկոլից զգույշ եղեք, դեռ չի կարողանում պատե րազմի համար գլխավոր մեղավորին գտնել, մի քիչ էլ դեմ տան պատին, ում անունը մտքով անցնի կգոռա, մինչև անգամ իր փոքր աղջիկ ՝ Արփիի անունը կգոռա, մենակ իրեն չմեղադրեն։ Սա վախկոտության և պատասխանատվությունից թռնողի վառ նշաններ ա»։

Մանուելը հեգնելով դիմել է Փաշինյանին․ «Նիկո՛լ, ուզումա Քոչարյան գոռաս, Սերժ գոռաս, Ծառուկյան գոռաս, չգիտեմ ինչ գոռաս, քո թիմի 80% ի անուները գոռաս, մեկա ամեն ինչի պատասխանատուն դու ես եղել։ Եթե իմ թվարկած բոլորը մեղավոր էլ լինեն, միևնույն է, բոլորի մեջ, ամենամեծ մեղավորը դու ես։ Ասում ես դավաճանե՞լ են։

Վերահսկեիր չդավաճանեին, ասում ես թալանե՞լ են բանակից։ Թալանածը պիտի բերած լինեիր, ասում ես չեմ կարողացել, չեմ իմացե՞լ, չիմանալը չի ազատում հան ցանկից՝ իմանայիր։Մանուելը կրկին և կրկին հակափաստարկներ է գտնում՝ մեղադրելով Փաշինյանին․

«Նիկո՛լ, ոնց էլ ֆռացնես, քեզ միջից ճղես, ինչ էլ անես, ամեն ինչի պատասխանատուն դու ես եղել, ոնց կարաս ամեն ինչի պատասխանատու լինես, ընդունես դա, բայց ամեն ինչի մեղավոր լինելդ՝ ոչ, եթե պատասխանատու ես, ուրեմն մեղավոր ես, ամեն ինչի պատասխանատուն ես և հենց դրա համար ես ամենամեծ մեղավորը»,- նշել է նա։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!